Հաստոցների Մոդեռնիզացիա
Տրամադրում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ ավտոմատ համակագերի ներդրման համար՝ սկսած նախագծումից մինչև վերջնական կարգաբերում և շահագործման հանձնում։
Գործընթացը ներառում է
- Ավտոմատ համակարգի նախագծում (հոսքագծերի և հաստոցների ավտոմատացում)
- Ղեկավարման և վերահսկման համակարգերի մշակում։ Համակարգերը նախագծվում են էլեկտրոնային սարքավորումների հիման վրա՝
օգտագործելով ժամանակակից ծրագրավորվող կոնտրոլլերների (PLC) լայն հնարավորությունները: - Մասնագիտացված սարքավորումների ընտրություն հաշվի առնելով արտադրության պահանջներին համապատասխան գին-որակ հարաբերակցությունը
- Ուժային և ղեկավարման պահարանների կառուցում
- էլեկտրոնային մեխանիկական, էլէկտրական և հիդրավլիկ հանգույցների վերանորոգման աշխատանքներ,
- Հատուկ մոնտաժային աշխատանքներ
- Ծրագրային փաթեթների վերականգնում և ծրագրավորում
- Անձնակազմի ուսուցում համակարգը աշխատացնելու վերաբերյալ
- Հոսքագծերի և հաստոցների սպասարկում
Մեր կողմից մշակված համակարգերը բացի բուն պրոցեսի կազմակերպումից ներառում են նաև.
- դիագնոստիկա
- մոնիտորինգ
- ինֆորմացիայի արխիվացիա
- աշխատանքի ընթացքի գրաֆիկների արտապատկերում անալիզի և աշխատանքների վերահսկողության նպատակով
- վթարային ազդանշանների համակարգ
ԱՍՈՒՊ-ի մասնագետները աշխատանքային փորձ ունեն հետևյալ բնագավառներում.
- սև մետալուրգիա
- ալյումինի արդյունաբերություն
- սննդի արդյունաբերություն
- տպագրություն
- տրանսպորտ
- մեքենաշինություն
- քիմիական արդյունաբերություն
- արտադրական շինություններ
- բնակելի օբյեկտների շինարարություն
Ծանոթացեք վերազինման փուլերին առավել մանրամասն։