PLC Ծրագրավորում
Առաջարկում ենք ծանոթանալ ԱՍՈՒՊի կողմից մշակված “Տեխնոլոգիական պրոցեսների վերահսկման համակարգին”։ Այն մի սարք է, որը տեղադրվում է արտադրական տեխնիկայի վրա և հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում հետևել մի կողմից տեխնիկայի աշխատանքին, մյուս կողմից ստացված արտադրանքի որակին։ Շեղումների դեպքում տալիս է վթարային ազդանշան։ Tracking-systemԲացի դրանից սարքավորումը արխիվացնում է բոլոր տվյալները, որը հետագայում կարող է օգտագործվել տեխնիկայի վերանորոգման համար անհրաժեշտ դիագնոստիկայի ժամանակ, տեխնոլոգիաների մշակման ժամանակ, ինչպես նաև աուդիտորական ուսումնասիրությունների և էներգախնայողության հարցերի կազմակերպման ընթացքում։
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում ամենալայն կիրառությունը գտած Simatic S7 400, 300, 200 կոնտրոլլերը։ Այս սարքերը շատ մեծ տարածում են գտել ամենատարբեր ոլորտներում՝ շնորհիվ իրենց ճկուն ծրագրավորման հնարավորությունների և բարձր հուսալիության։ Simatic S7 կոնտրոլլերների միջոցով կարելի է ոչ միայն կազմակերպել տեխնոլոգիական պրոցեսները, այլև ստեղծել դիագնոստիկ համակարգեր, կազմակերպել աշխատանքի վիզուալիզացիա և մոնիտորինգ նախագծել համակարգեր ինֆորմացիայի արխիվացիայի և վթարային ազդանշաններ ստանալու համար Վերջիններս կազմակերպվում են WinCC և WinCC flexible ծրագրային փաթեթներով։
Անց են կացվում նաև SIEMENS SIMATIC S7 ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ