SIEMENS SIMATIC S7 ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հաշվի առնելով մասնագետների վերապատրաստման կարևորությունը, արտադրության որակը մշտապես բարձր հահելու գործում՝ ԱՍՈՒՊ ընկերությունը կազմակերպել է SIMATIC Step7 ծրագրավորման դասընթացներ։ Դասընթացը նախատեսված են ձեռնարկություններում ավտոմատ ղեկավարման համակարգերի և ՀՉՍ սպասարկող ինժեներական անձնակազմի համար։
Կուրսերը իրենց բովանդակությամբ միակն են Հայաստանում։
Մեր նպատակն է ստեղծել բարձր որակավորում ունեցող ինժեներական կադրեր Հայաստանում, ովքեր լիարժեք կկարողանան փոխարինել արտասահմանյան հաստոցներ արտադրող ընկերությունների ավտոմատիկան սպասապկող մասնագետներին։
Դասընթացները վարում են Ասուպ ընկերության լավագույն մասնագետները, ովքեր մեծ աշխատանքային փորձ ունեն տվյալ բնագավառում։
Ստորև կարող եք ծանոթանալ դասընթացի ծրագրին.
- Ծանոթություն SIMATIC-ի կառուցվածքին՝ Totally Integrated Automation, տվյալների բազաներ։
Ծանոթություն STEP7-ի, S7 200, S7 300, S7 400 մոդուլների կառուցվածքին։ - STEP 7 պրոեկտի կառուցվածքը և հիերարխիան։ SIMATIC manager-ի մենյուն և գործիքները։
- Պրոեկտի ստեղծում, STEP 7 պրոեկտի ներմուծում, օլայն և օֆլայն տեսքեր, ստանդարտ գրադարան։
- Ապարատային կոնֆիգուրացիայի ստեղծում, ներմուծում և խմբագրում։
- S7 300 մոդուլների հասցեավորում և կոնֆիգուրացիա։
- Փոփոխականների աղյուսակներ և CPU կապ։
- Ծրագրային բլոկների տեսակները (կազմակերպող բլոկներ OB, Ֆունկցիաներ FC, SFC, ֆունկցիոնալ բլոկներ FB, SFB, տվյալների բլոկներ DB )
- Ծրագրի կառուցվածքը, ծրագրի ցիկլային իրականացում, LAD/STL/FBD։
- Սիմվոլային հասցեավորում, սիմվոլների աղյուսակ, ծանոթություն սիմվոլների և ֆունկցիաների հետ աշխատելու գործիքների հետ։
- Սիմվոլների աղյուսակի ստեղծում։
- Երկուական տրամաբանական գործողություններ SIMATIC-ում (&, OR, XOR, NOT և այլն)։
- Նորմալ բաց և նորմալ փակ կոնտակտներ։
- Վերագրում, տրիգերի հետ աշխատանք։
- Հոսքագծի ավտոմատ աշխատանքի կազմակերպումը պրակտիկ խնդիրների օրինկներով։
- Աշխատանք թվերի հետ։ Տվյալների տեսակները (Integer, Duble Integer, Word, Duble Word, Real)
- Թվերի հետ աշխատանքի գործիքները։
- Տվյալների վերբեռնում և փոխանցում։
- Հաշվիչներ, թայմերներ։
- Գործողություններ և հիմնական մաթեմատիկական ֆունկցիաներ։
- Վիզուալիզացիայի ծրագրային ապահովում (WinCC)։ Կոնֆիգուրացիա և պրոցեսների ղեկավարում, ընդհանուր կառուցվածքի ուսումնասիրություն
- Profibus-DB համակարգի կառուցվածքը։
- Առաջնահերթություններ, աբսոյլուտ հասցեներ։
- Տվյալների պահպանում, արխիվացիա։
- SCADA համակարգի աշխատանքի սկզբունքը։
- WinCC հիմքով SCADA-համակարգի ստեղծում։
Տրամադրվում է նաև գրականություն, հանձնարարվում են գործնական տնային աշխատանքներ։