ինժեներական շտապ օգնություն արտադրամասին

ձեր անխափան աշխատող արտադրամասը մեր դեմքն է

Գրանցվեք և ստացեք մասնագետի անվճար խորհրդատվություն

շտապ ինժեներական օգնություն

շտապ ինժեներական օգնություն

Բարձր մասնագիտական հմտությունների, փորձի և ՏՏ տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում է երաշխավորված, ճշգրիտ դիագնոստիկա։

PLC Ծրագրավորում

PLC Ծրագրավորում

Արտադրության տեխնոլոգիաների յուրահատուկ պահանջները բավարարող ծրագրերի մշակում և ներդրում։

հաստոցների մոդեռնիզացիա

Մինիմալ ներդրումներ կատարելով կարելի է ցանկացած հաստոց դարձնել նորագույն տեխնոլոգիաներով աշխատող գործիք։

ինչպե՞ս օգտվել ինժեներական օգնության ծառայությունից

Արտադրության ընթացքում երբեմն տեղի է ունենում հաստոցի խափանում ամենաանհարմար պահին։ Խնդրի բացահայտման և վերացման ամենաարագ ու հուսալի տարբերակը փորձված մասնագետի միջամտությունն է։

կոնսուլտացիա

Անվճար կոնսուլտացիա
մինչ մասնագետի
այցը

դիագնոստիկա

Խնդրի և դրա առաջացման
պատճառների
բացահայտում

նորոգում

Վերանորոգում և այլ
միջոցառումներ՝ հետագա
անխափան
աշխատանքի
համար

կարգաբերում

Կարգաբերում և պրոֆիլակտիկա
ըստ տեխնոլոգիական
և տեխնիկական
պահանջների

տեղեկացրեք ձեր խնդրի մասին
հեռախոսով

060 53-63-65

Մաղթում ենք
հաջողություն Ձեր գործին

ի՞նչ է PLC Ծրագրավորումը

Տեխնոլոգիական պահանջներին համապատասխան մշակվում է ծրագրային փաթեթ տվյալ հաստոցի ղեկավարման հանգույցի համար։ Ապարատային հանգույցը (PLC) ներդրվում է ձեր արդեն գոյություն ունեցող սարքավորման (հաստոցի, հաստոնի, հոսքագծի և այլ) վրա:
Ծրագրի միջոցով տրվում և ղեկավարվում են հաստոցի աշխատանքի պարամետրերը։


Մշակվում են էլեկտրական սխեմաներ, որոնք անհրաժեշտ են սարքավորումը աշխատացնելու համար։ Տեղադրվում, մոնտաժվում և կարգաբերվում է համակարգի ապարատային մասը։


Այսպիսով դուք հնարավորություն եք ստանում տեխնոլոգիական պրոցեսին համապատասխան ավտոմատացնել ձեր արտադրական հզորությունները:

ի՞նչ է նշանակում մոդեռնիզացիա

Գաղտինք չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաները մեծ արագությամբ են զարգանում վերջին տարինին։ Ժամանակակից հաստոցներն իրենց արագարործությամբ և հուսալիությամբ շատ անգամ են գերազանցում իրենց նախնիներին։ Իսկ ինչպե՞ս վարվել տեխնոլոգիապես հնացած տեխնիկայի հետ։

  • Պահպանվում է հաստոցի մեխանիկական առողջ հատվածը, իսկ էլեկտրոնային հատվածը փոխարինվում է ժամանակակից սարքավորումներով։
  • Մշակվում է էլեկտրական սխեմա, ըստ որի կատավրում է նոր էլ.պահարանի մոնտաժումը։
  • Ծրագրավորվում և կարգաբերվում է հաստոցը անհրաժեշտ տեխնոլոգիայի համապատասխան։
  • Պատրաստվում է նոր հաստոցի շահագործման ձեռնարկ։ Աշխատակիցների համար իրականացվում է դասընթաց շահագործման կանոնների վերաբերյալ։
  • Վաճառք
  • Արտադրություն
  • Շահագործում
  • Մոդեռնիզացիա
  • Եկամուտի աճ
  • Արդյունավետության աճ
  • Նոր արտադրական հզորություն
  • Ներդրում

Շինարարական տեխնիկայի դիագնոստիկա եվ վերանորոգում

Ընկերությունն իր գործունեության ընթացքում նախաձեռնեց նաև շինարարական տեխնիկայի մասնագիտացված սպասարկումը։ Հայաստանի տարբեր մարզերում շինարարությամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ արդեն օգտվում են տեխնիկայի դիագնոստիկայի և վերանոորգման ծառայությունից։

Աշխատանքները կատարվում են տեղում՝ առանց մեքենան տեղափոխելու սերվիս կենտրոն։
Ավտոմատ համակարգերի հետ աշխատելու մասնագիտական հմտությունների, փորձի և իհարկե ՏՏ տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում է երաշխավորված, ճշգրիտ դիագնոստիկա։

Գործում է նաև սերվիս սպասարկում։ Այս տարբերակը հարմար է այն ընկերություններին, որոնք ունեն մեծ քանակի տեխնիկա։ Սերվիս սպասարկման դեպքում տեխնիկան ժամանակ առ ժամանակ դիագնոստիկա է անցնում և կատարվում է բոլոր այն պրոցեդուրաները որոնք նախատեսված են տվյալ մեքենայի համար, արտադրողի կողմից։ Սա թույլ է տալիս մեքենաները մշտապես պահել սարքին և անթերի վիճակում,որն էլ իր հերթին բարձրացնում է մեքենայի երկարակեցությունը և հուսալիությունը։

Zeppelin
Ararat juce
Art Global
ML Mining
Noyan
SIS
Pepsi
Pure Iron
VH Stone
Sahakyan Shin
  • Զանգահարեք մեզ

    յուրաքանչյուր աշխատանքային օր
    9:00-ից 18:00

  • +374 60 53 63 65

Մեր գործընկերներն են